Ներքին 8 ամիս առաջ - 13:00 13-02-2026

2025-ը շրջադարձային է եղել, արձանագրվել է միգրացիայի դրական սալդո. ՆԳ նախարար

2025 թվականը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար, որովհետև տարին ամփոփել ենք միգրացիոն լիովին այլ պատկերով: Սա չափազանց կարևոր արձանագրում է: Համաձայն սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի՝ 2025-ի ընթացքում ՀՀ մուտք է գործել 5 մլն 201 հազար 747 անձ, դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ թե՛ ՀՀ քաղաքացիների մասով, թե՛ օտարերկրացիների մասով բացառիկ են դիտարկվում:

Ինչո՞ւ ենք ասում՝ բացառիկ են դիտարկվում, որովհետև 2010 թվականից է, ինչ սկսել ենք հաշվարկել հատկապես ՀՀ քաղաքացիների հետ կապված մուտքերի, ելքերի միգրացիոն հաշվեկշիռը, միգրացիոն սալդոն, և առաջին անգամ է, որ մենք ունենք լիովին այլ պատկեր:

Արդյունքում արձանագրել ենք սահմանահատման դրական հաշվեկշիռ՝ սալդո, որը կազմել է 30.477: Այս տեսանկյունից առավել հատկանշական եմ համարում ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն, որը կրկին դրական է՝ 8660: Վերջին 15 տարիների կտրվածքով, այսինքն՝ 2010-ից, երբ սկսել ենք հաշվարկել, առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է:

Միակ բացառությունն ունեցել ենք 2020-ին՝ քովիդով պայմանավորված, որը պետք է դիտարկենք որպես ոչ օրինաչափ իրավիճակ: Համաշխարհային մակարդակում, քովիդով պայմանավորված, տարբեր քաղաքացիների հարկադիր և իրավիճակային վերադարձ ունեցել ենք իրենց հիմնական քաղաքացիության երկիր, և այս առումով 2025-ը եղել է իրապես բացառիկ տարի, և մենք գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, և ներգաղթի միտումներ են արդեն իսկ ձևավորվում մեր միգրացիոն իրավիճակում:

Սա վկայում է ՀՀ ներքին անվտանգային իրավիճակի մասին, խաղաղության ջանքերի և մնացյալ փոփոխությունների մասին, որոնք տարվա կտրվածքով հասցրել ենք ունենալ»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի