Ներքին 8 ամիս առաջ - 16:20 12-02-2026

Ռուբիկ Հակոբյանի ինտելեկտուալ ո՞ր բարեմասնությունն էր ձեզ գայթակղել. Կոնջորյան

«Զգում եմ, որ կեղծ բան կա այս քննարկումների մեջ և գտա այդ երեսպաշտության ամենավառ ապացույցը. դուք ասում եք, որ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը պիտի լինի քաղաքականապես զուսպ, բայց խախտել է քաղաքական զսպվածությունը: Շատ լավ, բա եթե այդպես է, «Հայաստան» խմբակցությունը ո՞նց էր ՀՌՀ անդամի պաշտոնին Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը որոշ ժամանակ առաջ առաջադրում:

Դուք Ռուբիկ Հակոբյանի քաղաքական զսպվածության հատկապես ո՞ր կողմով էիք գայթակղվել, Ռուբիկ Հակոբյանի ինտելեկտուալ ո՞ր բարեմասնությունն էր ձեզ գայթակղել, որ դուք առաջադրում էիք և պատրաստվում էիք ընտրել նրան, ով ՔՊ-ի մասին ասում է այնպիսի բաներ, որոնք Հակոբ Հակոբյանը երբեք չի կարող ասել ձեր մասին», - այս մասին իր ելույթում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հայկ Կոնջորյանն անդրադարձավ նաև ՀՅԴ կարգախոսին.

«Այս կարգախոսի խնդիրն այն է, որ իրենք մահը տալիս են ժողովրդին, ազատությունը պահում են իրենց:

Դաշնակցությունը մահը տվեց Պողոս Պողոսյանին, ազատությունը պահեց իրեն, հոկտեմբերի 27-ին ու մարտի 1-ին մահը տվեց մյուսներին, ազատությունը պահեց իրեն ու գնաց կոալիցիա կազմեց այն ուժերի հետ, որոնք ահաբեկչական ակտերի շահառուն են», - ասաց Հայկ Կոնջորյանը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում