Ներքին 8 ամիս առաջ - 15:46 12-02-2026

Գնացեք ՔՊ, նույն աշխատավարձով նույն գործունեությունը այնտեղ ծավալեք. Քրիստինե Վարդանյանը՝ Հակոբյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ելույթի սկզբում անհանգստացավ՝ ինչպես է Ռուբեն Ռուբինյանն այսպիսի նյարդային համակարգով գնում բանակցությունների.

«Պարո՛ն Ռուբինյան, ինչքան շատ եք շփվում ձեր թուրք գործընկերների հետ, այնքան հակադաշնակցական մաղձը շատանում է, մի քիչ զգույշ եղեք, ձեզ մի վնաս չտաք»:

Այնուհետև Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ Հակոբ Հակոբյանին.

«Պարոն Հակոբյան, խնդիրը հակադաշնակցական հայտարարությունները չեն, խնդիրը ձեր լավ կամ վատ թարգմանությունները չեն, խնդիրն այն է, որ դուք վերածվել եք պարզ, պրոպագանդիստական գործիքի:

Հակոբ Հակոբյանը, ունենալով սահմանափակում, ասում է՝ ՀՅԴ-ն շրջաբերական է տարածել, որում ասվում է՝ ինչ պետություն, ինչ բան…Պարո՛ն Հակոբյան, դուք Ռուբեն Ռուբինյա՞նն եք, Վահագն Ալեքսանյանի օգնակա՞նն եք, որ այդպիսի հայտարարություններ եք տարածում:

Կամ, օրինակ, Վեհափառի հրաժարականի պահանջը ձեզ մոտ ե՞րբ հասունացավ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսե՞ց այդ մասին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, անկախ մարմնի անդամ՝ կրկնում»:

Քրիստինե Վարդանյանը Հակոբ Հակոբյանին խորհուրդ տվեց գնալ ՔՊ ու նույն աշխատավարձով նույն գործունեությունը այնտեղ ծավալել:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում