Ներքին 6 ամիս առաջ - 14:03 12-02-2026

Մեր ժողովուրդը հո Ձեր գերի՞ն չէ․ Նարեկ Կարապետյան

Այսօր մեր երկրում կա ընտրություն՝ ենթարկվե՞լ, թե՞ գործել: Կա ընտրություն մնա՞լ, թե՞ գնալ ավելի ապահով տեղ: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց Նարեկ Կարապետյանը:

«Թարսի նման՝ ով գալիս է երկրորդ ժամկետից հետո երրորդ է ուզում։ Մեր ժողովուրդը հո Ձեր գերի՞ն չէ։ Հասկացանք՝ մեկ անգամ, երկու անգամ։ Հենց նստում եք այդ աթոռին, ամեն ինչ մոռանում եք»,- ասաց նա ապա ընդգծեց՝ «Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, կուշտ, լուրջ առաջնորդ»։

Նա հորդորեց համագումարի պատվիրակներին, որ խոսեն մարդկանց հետ, ասեն նրանց, որ ավելի լավ են ապրելու, կունենան լավ աշխատանք և արժանապատիվ ապագա։

Նշենք, որ այսօր գումարված համագումարում որոշվելու է նորաստեղծ քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում