Ներքին 6 ամիս առաջ - 14:46 11-02-2026

Խորքային փոփոխություններ են պետք․ հակակոռուպցիոն ռազմավարության իրագործումը կաղում է

Հայաստանի իշխանությունները թեպետ հայտարարում են, որ մեր երկրում համակարգային կոռուպցիա չկա, միևնույնն է՝ մեր երկիրը տարեցտարի զիջում է իր դիրքերը, ու այս իրողությունն արձանագրվում է միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։

«Transparency International» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքները։ Ըստ դրա՝ Հայաստանի միավորը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ դառնալով 46։ 182 պետությունների շարքում Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 65-րդ տեղը։

Չնայած այն բանին, որ համաթիվը հաշվարկվել է 6 տարբեր հեղինակավոր աղբյուրների հիման վրա, սակայն հետընթացը գրանցվել է հիմնականում մեկ ուղղությամբ՝ 3 միավորով (56-ից հասնելով 53-ի), իսկ մյուս 5 աղբյուրներում փոփոխություն չի եղել։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։

Անդրադառնալով գրանցված ցուցանիշին՝ Իոաննիսյանը նկատեց. «Իհարկե վատ է, որ ցուցանիշը պակասել է, սակայն այնպես չէ, որ «ամեն ինչ քանդվեց»»։

Նա պարզաբանեց նաև, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը ոչ թե ժողովրդի ընկալումն է, այլ մի շարք մասնագիտական ինդեքսների համագումարը։

Խոսելով գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Դանիել Իոաննիսյանը համոզմունք հայտնեց, որ գործող հակակոռուպցիոն ռազմավարությունը լավն է, սակայն դրա իրագործումը կաղում է։

Նա հավելեց, որ միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանելու և տարածաշրջանում առաջատար լինելու համար անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում