Ներքին 8 ամիս առաջ - 12:17 11-02-2026

Վախեցած են, մեր ստացած ձայները չեն մարսել․ «Հաղթանակ» դաշինքը ճնշումների մասին է հայտնում

Oragir.News-ը Էջմիածնում տեղի ունեցող խուզարկությունների վերաբերյալ զրուցել է ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի հետ։

Նրա փոխանցմամբ՝ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում իրենց թիմակիցների՝ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի համակիրների բնակարաններում, սակայն իրավական հիմքերի մասին դեռ տեղեկություն չունեն։

«Առավոտ ժամը 9-ից մտել են մեր ավագանու ցուցակի անդամների, համակիրների, մեր ընկերների տներ։ Դեռ չգիտենք, թե իրավական ի՞նչ հիմքով։ Իրական պատճառը պարզ է՝ գալիք ընտրություններն են ու իրենց վախերը, բայց իրավական պատճառն ինչն է՝ չգիտեմ։ Ոչ մի պատճառաբանություն չենք ստացել, ուղղակի եկել են, խուզարկություններ են իրականացնում։ Իրավական մանրամասներից տեղյակ չենք։ Հաստատ մի հոդված կլինի՝ իրենց համար հորինած»,– ասաց Ավետիսյանը։

Վերջինիս խոսքով՝ արդեն կան ձերբակալվածներ, և նրանց թիվը շարունակում է աճել։

«Այս պահին հստակ գիտենք 5 ձերբակալվածի մասին, բայց թիվը շարունակական է։ Վերջին 20 րոպեի ընթացքում էլ է ավելացել»,- նշեց նա։

Ավետիսյանը տեղի ունեցողը կապում է առաջիկա ընտրությունների հետ։

«Միանշանակ է՝ մեր հավաքած ձայները չեն մարսել, ուրիշ բան չկա»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում