Ներքին 8 ամիս առաջ - 23:34 10-02-2026

Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է. Փաշինյան

Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է, որեւէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։

Այս մասին Հ1–ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու։ Ես շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի եւ Միշուստինի հետ, սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան։

Այստեղ կարող են հատումներ լինել, սակայն, չենք կարող ասել, որ մենք ի հեճուկս Հայաստանի գործելու ենք Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի շահի համար։

Ռուսաստանցի գործընկերներին ասել եմ՝ 2020 թ. օգոստոսի 8–ին ստորագրել ենք մի բան, որը առաջարկել ենք Ռուսաստանին նախորդ 5 տարիներին, մենք 5 բառ ենք ուզել ընդամենը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անքակտելիություն։ Դրեք այդ 5 բառը եւ ես ցանկացած պահի պատրաստ եմ ստորագրել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում