Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:57 10-02-2026

Արդենիս գյուղը շրջափակման մեջ է․ ճանապարհները փակ են

Ամասիայի շրջանի Արդենիս գյուղը փաստացի հայտնվել է շրջափակման մեջ։ Գյուղ տանող և գյուղից դուրս բերող բոլոր հիմնական ճանապարհները փակ են, ինչի հետևանքով բնակիչների ազատ տեղաշարժը լրջորեն սահմանափակվել է։

Oragir.News-ի հետ զրույցում Արդենիսի բնակիչները նշում են, որ ճանապարհների փակ լինելու պատճառով արդեն մի քանի օր է՝ գյուղում խնդիրներ կան առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման, շտապ բուժօգնության հասանելիության և աշխատանքի մեկնելու հարցերում։

Բնակիչները նշում են, որ իրավիճակը հատկապես վտանգավոր է տարեցների, երեխաների և հիվանդների համար։ Արդենիսը Ամասիա գյուղից 17կմ է հեռու, իսկ Գյումրիից գտնվում է 46կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյուլլի, Գյոլլի անվանումները:

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում