Ներքին 8 ամիս առաջ - 16:26 10-02-2026

Եթե պարզվի՝ մանկապարտեզ գողացողները հիմա ընդդիմադիր չեն, ուրեմն «բոբո» թալանչի չեն. Սամվել Հակոբյան

«Պարոն Գալջյան, կարծում եմ՝ ավելի արդար կլինի՝ պատկերներով ցույց տալու փոխարեն հստակ նշեք՝ ո՞ր մանկապարտեզը ո՞ր թվին ո՞ր քաղաքապետի օրոք ո՞ւմ անունով է սեփականաշնորհվել: Դրանից հետո ես կարող եմ հետազոտություն անել ու բացահայտել՝ այդ մարդիկ հիմա ում քաղաքական ճամբարում են։ Եվ եթե պարզվի, որ հիմա ընդդիմադիր չեն, ուրեմն «բոբո» թալանչիների ցանկում չեն հայտնվում. Նիկոլ Փաշինյանի օրոք թալանչի ու հանցագործ են բացառապես ընդդիմադիրները», - այս մասին ավագանու՝ փետրվարի 10-ի նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հիշեցրեց՝ 1997-2007 թվականներին նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մանկապարտեզները ոչ թե վաճառվում են, այլ կառուցվում:

Սամվել Հակոբյանը պատասխանեց.

«Ախր Դուք խոսում եք գողացված մանկապարտեզների մասին, ես էլ ասում եմ՝ ջա՛ն, ճիշտ եք ասում, գետինը մտնի նա, ով մանկապարտեզ է գողացել, գնացեք, բռնեք, հետ բերեք ու պատժեք»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում