Ներքին 8 ամիս առաջ - 11:10 10-02-2026

ՔՊ–ն դեմ քվեարկեց քաղբանտարկյալների մասին ԱԺ հայտարարության նախագծին

Անհերքելի է, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ և այն ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ փաստարկված իրողություն։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իսկ կալանքը մարդկանց պատժելու և երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, ՀՀ–ում քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացնելիս ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Ընթերցելով հայտարարության տեքստը՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ քաղաքական շարժառիթներով քաղաքական հետապնդման են ենթարկվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, լրագրողներ, ԱԺ պատգամավորներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ։

Հայտարարության մեջ լիակատար համերաշխություն է հայտնվում քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքների անդամներին և ընկերներն, դատարանին կոչ է արվում գործել օրենքի սահմաններում, ՄԻՊ-ին՝ ուշադրություն դարձնել հիմնախնդրին։

Հարակից զեկուհով հանդես եկավ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Վերջինս նշեց, որ թե ԵԽԽՎ զեկույցում խոսք չկա քաղբանտարկյալների մասին, հետևաբար՝ նման խնդիր էլ չկա։ Նա տեղեկացրեց, որ գլխադասային հաննաժողովում այս հայտարարությանը բացասական եզրակացություն է ստացել։

«Դուք ուզում եք հավասարության նշան դնե՞լ Հայաստանի և այն երկրների միջև, որտեղ կան հազարավոր քաղբանտրակյալներ»,- հռետորական հարցադրում արեց Վլադիմիր Վարդանյանը։

ՔՊ խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին։ Հայտարարության նախագիծը ստացավ 21 կողմ, 52 դեմ, 1 ձեռնպահ քվեներ և չընդգրվեց ԱԺ օրակարգում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ