Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:59 08-02-2026

«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել արցախցիների հետ

«Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ հերթական հանդիպումն են կազմակերպել արցախցիների հետ՝ անդրադառնալով մի շարք կարևոր խնդիրների՝ Արցախի կորստի պատճառներին, ժամանակագրությանը, արցախցիների իրավունքներին և այլն:

«Մենք պարբերաբար անդրադառնում ենք Արցախի խնդրին, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների խնդրին, մենք շուրջ երկու տարի է՝ զբաղվում ենք արցախահայութւյյան իրավունքներ հետ կապված խնդիրների լուծմամբ: Խնդիրը շատ խորքային է, ևս մեկ անգամ անդրադառնալու կարիք կա, քանի որ հարցը ոչ միայն իրավական, այլև քաղաքական հարթության մեջ է»,- հանդիպման ժամանակ ասաց Թևանյանը:

Նա անդրադարձավ կարևոր մի խնդրի. Թևանյանը նշեց, որ ԱՀ ԱԱԾ աշխատակիցներ կան, ժամանակ զոհվել են, և այժմ նրանց հարազատները պիտի պայքարեն, որպեսզի ստանան փաստաթուղթ, որը հաստատում է, որ նրանք զոհվել են. «Այդ կարգավիճակը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև հակամարդկային, նման վերաբերմունքը մեր կողմից անընդունելի է»:

Անդրանիկ Թևանյանը շեշտեց, որ պարբերաբար պետք է անդրադառնան այս և նմանատիպ այլ խնդիրների, որպեսզի օրվա իշխանությունները մոռացության չմատնեն դրանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ