Ներքին 6 ամիս առաջ - 15:01 06-02-2026

Ինքնասպանության 674 փորձ՝ մեկ տարում. ո՞ր տարիքային խմբում է ճգնաժամը սրվում

Հայաստանում ինքնասպանությունների թիվը պահպանվում է բարձր մակարդակի վրա: Թեև 2024 թվականին այն համեմատաբար նվազել է, կտրուկ աճը եղել է 2023-ին. ովքե՞ր են ավելի խոցելի և ո՞ր տարիքային խմբերում է ճգնաժամը սրվում այնքան, որ մարդիկ դիմում են ծայրահեղ քայլի:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022-ին հանրապետությունում ինքնասպան է եղել 188 մարդ, 2023-ին՝ 198, իսկ 2024-ին՝ 179 (տարիքային ու սեռային ցուցանիշները՝ միասին): Այստեղ երևում է, որ դեպքերը 2024-ին արդեն նվազել են:

3 տարիների ընթացքում ինքնասպանությունների մեծ մասը բաժին է ընկնում 30-65 տարեկաններին: Սա այն տարիքային խումբն է, որտեղ սոցիալական, ընտանեկան և կենսական պատասխանատվությունը հաճախ ամենամեծն է:

2022-ին այս տարիքային խմբից ինքնասպան է եղել 85 մարդ, 2023-ին՝ 118, 2024-ին՝ 117: Այստեղ ցուցանիշը պահպանվում է բարձր մակարդակի վրա:

Երկրորդ խոցելի խումբը 64+ տարիքային խումբն է, որտեղ թվերն ավելի փոքր են, բայց զգալի նվազում չկա: Նույնը մինչև 17 տարեկանների ու 18-29 տարեկանների շրջանում է:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ տղամարդիկ ավելի հաճախ են գնում ինքնասպանության:

2024 թվականին տղամարդկանց շրջանում ինքնասպանության փորձերի թիվը հասել է ամենաբարձր մակարդակին:

Դեպքեր, երբ ինքնասպանության փորձը չի ավարտվել ողբերգությամբ.

Ինքնասպանության փորձերի թիվն աճում է ավելի արագ, քան ինքնասպանություններինը և այս դեպքում նույնպես ամենախոցելի խումբը 30-65 տարեկաններն են: Ինքնասպանության փորձերի կտրուկ աճը գրանցվել է 2024-ին (674 դեպք՝ ընդհանուր):

2022 թվականին ինքնասպանության փորձ է կատարել 387 մարդ, 2023-ին՝ 451, իսկ 2024-ին՝ 674 (տարիքային ու սեռային ցուցանիշները՝ միասին): Այստեղ վերջին տարում տեսնում ենք մտահոգիչ աճ: 3 տարվա ընթացքում ինքնասպանության փորձերի թիվն աճել է 70 տոկոսով:

Ինքնասպանության փորձերի դեպքում նույնպես աչքի է ընկնում 30-65 տարիքային խումբը: 2022-ին այս տարիքային խմբից փորձել է կյանքին վերջ տալ 224 մարդ, 2023-ին՝ 264, իսկ 2024-ին՝ 389:

Տակավին պարզ չէ, թե ինչ կապ ունի այս պատկերը ՔՊ վարած քաղաքականության, ազգային պարտությունների, կորուստների, հանրային խոսույթում գեներացվող ատելության հետ։

Ա․Ս․

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան