Ներքին 9 ամիս առաջ - 13:11 06-02-2026

ԱԺ հանձնաժողովը կողմ քվեարկեց 27–37 տարեկան զորակոչից խուսափածների մասին նախագծին

ԱԺ պաշտպանության հանձնաժողովն այսօր կողմ քվեարկեց բանակից խուսափած 27-ից 37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին նախագծին: Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ նիստին՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ամբողջական, մասնակի ծառայության կամ գումարի դիմաց դասալքության պատժից ազատող նախագիծը հունվարիին ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Ընդ որում՝ դրան կողմ էին արտահայտվել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այսօր ընդդիմադիրներ պատգամավորները ներկա չէին քննարկմանը:

Հայկ Սարգսյանն անդրադարձավ նախագծի վերաբերյալ քննադատություններին, թե այս խնդիրը կարելի է լուծել համաներմամբ։

«Համաներումն անընդունելի լուծում է և խորապես անարդար է ծառայած զինծառայողների, վիրավորների և հատկապես զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ: Մենք սա արդեն անցել ենք. 2021-ին ընդունվել է Համաներման մասին օրենք, այդ պահին բանակից խուսափելու համար հետախուզվում էր 11 հազար 106 քաղաքացի: Համաներումից օգտվեց ընդամենը 1360-ը, այսինքն՝ համաներումը չլուծեց խնդիրը», - նշեց իշխանական պատգամավորը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ