Ներքին 1 տարի առաջ - 18:06 15-10-2025

ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի նախագահին

Բոլիվիայում համատեղության կարգով ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի Բազմազգ Պետության նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորային:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ դեսպանը առանձնազրույց է ունեցել Բոլիվիայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Սելինդա Սոսա Լունդան:

Նախագահ Արսե Կատակորան շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ շեշտելով, որ Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Բոլիվիայում նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում:

Դեսպան Գևորգյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում