Ներքին 1 տարի առաջ - 11:59 30-06-2025

Ավելի քան 400 մլն ՀՀ դրամ գնահատված անշարժ գույքերը ոչ իրավաչափ հիմքով դարձել են Ս. Մայրապետյանի սեփականությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2004-2011թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Ս. Մայրապետյանի հետ, 2006 թվականի հոկտեմբերի 20-ին նրանից որպես սեփականություն ընդունելով 186,48 քառ. մետր մակերես ունեցող՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 13-րդ բնակարանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող 1250 քմ ընդհանուր մակերեսով շենքը և 56 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը ուղիղ վաճառքով օտարելու մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները Ս. Մայրապետյանին պատկանող ՍՊ ընկերության կողմից չկատարելու պայմաններում վերը նշված պաշտոնատար անձը համապատասխան հայցադիմումով դատարան դիմելու ընթացակարգ չի նախաձեռնել: Այն է՝ ընդունել է ժամկետի խախտմամբ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հաշվետվությունը, որը չի հավաստել պայմանագրով նախատեսված՝ գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարած լինելու պարտավորությունը և ներդրումներն իբրև կատարված լինելու մասին տեղեկատվություն է տրամադրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, որի հիման վրա ոչ իրավաչափ եղանակով դադարեցվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը:

Հիշյալ արարքով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր չափերով՝ 221.757.000 ՀՀ դրամ գնահատված անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից:

Բացի այդ, նշված պաշտոնատար անձը կրկին նույն շահագրգռվածությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Երևանի Աբովյան 8 հասցեում գտնվող 638.2 քառ. մետր տարածքը ուղիղ վաճառքով օտարելու մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները Ս. Մայրապետյանին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերության կողմից չկատարելու պայմաններում համապատասխան հայցադիմումով դատարան դիմելու ընթացակարգ չի նախաձեռնել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 178.464.591 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից