Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:30 30-10-2024

5 անշարժ գույք, 6 մլն դրամ ավանդ, խոշոր դրամական միջոցներ, 30 մլն դրամ եկամուտ․ նոր նախարարի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ տևական որոնումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Համապատասխան որոշումը կայացվել է ՔՊ-ի Վարչության նիստում, սակայն նշանակումը դեռևս չի եղել։

Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը Գլխավոր դատախազությունում համակարգում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: Պաշտոնի կտրուկ առաջխաղացումը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք. 2019-ին նա նշանակվեց արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարեց ու Գլխավոր դատախազություն տեղափոխվեց, իսկ նախքան դա աշխատել է Քննչական ծառայությունում։

Oragir.News-ը ստորև իր ընթերցողներին է ներկայացնում Արդարադատության ապագա նախարարի ունեցվածքը․

Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 միավոր անշարժ գույք, որից 2-ը գնել է միայն 2023-ին։

Գալյանի անշարժ գույքն ունի հետևյալ տեքստը․ միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը նա գնել է 2023 թվականի փետրվարի 17-ին, համատեղ սեփականությամբ հողամաս՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, որը գնել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2023-ի փետրվարի 3-ին, համատեղ սեփականությամբ բնակարան՝ կրկին Քանաքեռ-Զեյթունում՝ գնված 2022 թվականի սեպտեմբերի 20-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Դիլիջանում, որը գնել է 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Տարեվերջին անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։

Ապագա նախարարը «Ադրեսս» ՍՊԸ-ում ունեցել 2 մլն 800 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա ունեցել է 6 մլն դրամ անվանական արժեքով ավանդ, որը նույնպես տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Գալյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 20 մլն 579․010 դրամ, տարեվերջին՝ 32․969 դրամ։ Նա ունեցել է նաև 1 մլն 700 հազար դրամ և 4000 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 1․600 հազար դրամ և 4000 դոլար։

Հաշվետու տարում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 30 մլն 689․639 դրամ, որի գերակշիռ մասը՝ 28 մլն 411․706 դրամը ՀՀ Գլխավոր դատախազությունից ստացած աշխատավարձն է, 992․981 դրամը՝ Արդարատադության ակադեմիայից, 293․954 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձը, 833․958 դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը, 400 դոլարը՝ The Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law ընկերությունից ստացած եկամուտը:

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34 մլն 527․842 դրամ։

Սրբուհի Գալյանն իր եկամուտներից 5 մլն 598․232 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 10 մլն դրամ էլ՝ անշարժ գույքի վերաբնորոգմանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր