Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:10 02-04-2025

«Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումը խոսում է լուրջ խնդրի մասին․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գյումրու «սպիտակ ծուխը» և իր դասերը։

Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար։

1. Ավարտվում է Նիկոլի և ՔՊ-ի ժամանակաշրջանը։ Ամեն գնով փորձելու են կառչել, բայց միևնույն է տապալվելու են։
2. Անհատների դերը դեռևս շարունակում է մնալ բարձր։ Ընտրազանգվածներն առաջնորդվում են ընտանեկան, կլանային սկզբունքներով, և սա լուրջ խնդիր է։
3. Թրամփը Հայաստանում ջարդել է այսպես կոչված «եվրոպամետների» ուժը։ Օտար թթվածնով սնվող ցանցն աչքի առաջ քանդվում է։ Թե ինչի կտրանսֆորմացվի նրանց նախկին ռեսուրսը՝ առանձին քննարկման թեմա է։
4. Համապատասխան մթնոլորտի դեպքում տանը մնացող մշտապես դիտորդ քաղաքացիներից հնարավոր է ստանալ մոտիվացված ընտրազանգված։
5. Սխալ է այն հապճեպ հետևությունը, թե այս մոդելով կարելի է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Համապետական ընտրությունները չեն կարող լինել նույնը՝ մասշտաբի պարզ փոփոխությամբ։ Այս մոդելի ընտրությունը քաղաքական-հասարակական ինստիտուտների տոտալ ստորադասումն է անձերին, կլաններին, մեծ ընտանիքներին։ Մենք չենք կարող խաբել մեզ, թե Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում մեծ հաջողության է հասել, կամ «Հայրենիքը» և մի անհայտ կուսակցություն հաջողություն արձանագրեցին։ Դա արել են անհատները, կլանները։ Սա փակուղային մոդել է 21-րդ դարում պետություն զարգացնելու համար։ Ավելի պարզ ասեմ. այս մոդելով ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելը բերելու է մի 10-15 ընտանիքների կողմից երկիրը «կադաստրի թղթով» մեջ-մեջ անելուն։
6. Քաղաքական պրոցեսներում ստվերն անթույլատրելի մեծ է։ Մի ամբողջ երկիր սպասում է, թե ստվերում մի քանի հոգի մի քանի անհասկանալի միջնորդներով ի՛նչ կպայմանավորվեն։

Այնուհանդերձ, էական պոզիտիվը 1-ին կետն է, որի գործնական ռեալիզացիայի համար, և այդ ընթացքում իրական ռիսկերը չեզոքացնելու համար ա՛յլ քաղաքական-հրապարակային պրոցեսներ են պետք։ Սրա մասին պետք է բաց խոսել՝ Գյումրիից սպիտակ ծխի դուրս գալուց հետո»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում