Ներքին 4 տարի առաջ - 11:49 31-08-2022

Կառավարող թիմը հասարակությանը դնում է հոտի տեղ, ընդհանրապես չի խոսում նրա հետ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինչպես դուրս գալ այս փակ շրջանից
Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։
Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։

Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ճնշումներ ու սպառնալիքներ։

Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ քաղաքական դասավորվածություններ։ Այս պայմաններում նույնիսկ իշխանություն, մեծ հաշվով, չկա, էլ ո՞ւր մնաց՝ ընդդիմություն։
Ամենակոպիտ սխալներից է՝ այսօրվա Հայաստանում ինքնաընկալվել որպես ընդդիմություն, որպես խորհրդարանական ընդդիմություն, որպես նվազ ձայներ ստացած քաղաքական միավոր։ Դա էապես փոքրացնում է օրակարգի դիապազոնը և լայն հասարակության հետ կոմունիկացիոն հնարավորությունները։ Չի կարելի ելման կետ ընդունել վերջին ընտրությունների անառողջ արդյունքները. ի վերջո, դա նույնն էր, թե Տիտանիկից փրկվածները վստահության քվե տային Տիտանիկի նավապետին։

Հայաստանին հիմա ոչ թե ընդդիմություն է պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա հասարակությանը հեռանկարը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի զարգացման հուն բերելու ճանապարհը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին մենակ չի թողնի, քաղաքացուն, հանրային տարբեր շերտերին մենակ չի թողնի ու մարդկանց հետ կխոսի՝ նրանց կողմից վստահության որոշակի պաշար ունենալով։

Գործող կառավարող թիմը հասարակությանը դնում է հոտի տեղ՝ ընդհանրապես չի խոսում հասարակության հետ, կարևոր, շրջադարձային բանակցություններից առաջ չի խոսում, ոչ մի կարևոր հարցի շուրջ չի խոսում։ Վարչապետ, նախագահ, արտգործնախարար փոխում են մեր պետության աշխարհագրությունը, քարտեզը, պատմությունը, հեռանկարը՝ առանց հասարակության հետ մի բառ քննարկելու։

Կառավարող թիմին այլընտրանքի հիմնական առաքելություններից մեկը բարդ ու բազմաշերտ հասարակության հետ վստահության երկխոսություն հաստատելն է՝ վերափոխելով նարատիվը, որ հասարակությունը հոտ չէ, այլ՝ ուժեղ ու վճռական գործոն։ Ընդդիմությունը չի կարող փոխել վիճակը, իսկ կառավարող թիմին այլընտրանք սոլիդ համակարգը՝ կարող է։
Կառավարող թիմին այլընտրանքի և ընդդիմության բովանդակային տարբերությունները լավ հասկանում են հարթակի առանձին գործիչներ, շա´տ ավելի լավ հասկանում է հրապարակը, իսկ լայն հասարակությունն ուղղակիորեն արդեն դնում է այդ պահանջը՝ ձևավորել գործող իշխանությանը սոլիդ այլընտրանք, որը կխոսի իր հետ՝ իր պրոբլեմների մասին և ունակ կլինի դառնալ իշխանություն։ Շարունակությունը տեխնիկական հարց է։

Լայն հանրության թվացյալ անտարբերության հետևում իրականում այս չբավարարվող պահանջն է։ Ի՞նչ պարտադիր է՝ ընտրությունը լինի քվեարթերթիկով, հիմա էլի ընտրություն է՝ գնալ հին ճանապարհո՞վ, թե՞ բաց քննարկել ու հասկանալ՝ ինչն է մեզ խանգարում, և գնալ լուրջ վերափոխումների ճանապարհով։ Հենց դա արեցինք, բարդ ու «անլուծելի» թվացող հարցերը՝ տեխնոլոգիաների, ձևակերպումների, կոնսոլիդացիայի, հանրային ակտիվության, դրսի աջակցության, արտաքին ընկալման, նոր դեմքերի, նոր ասելիքի, կստանան իրենց պարզ լուծումները։»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը