Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:45 09-06-2021

Մենք ինչքան մանրամասն ենք խոսում այս թեմայի մասին, այնքան խնդրի լուծումն ուշանում է. Փաշինյանն Ազատանում խոսել է գերիների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նախընտրական քարոզարշավի 3-րդ օրը Շիրակի մարզում է պտտվում։

Ազատան համայնքում նա խոսեց գերիների մասին։

«Նախ ես ուզում եմ բոլորիցդ, ներառյալ ներկա մեր գերեվարված հարազատներից, ներողություն խնդրել, որ մինչև այժմ մենք ի վիճակի չենք եղել այդ խնդիրը լուծել։ Բայց ես նաև ուզում եմ ասել, որ դուք պետք է իմանաք, որ այս ընթացքում արվել է առավելագույնը՝ այդ խնդիրը լուծելու համար։ Ինքն ունի բազմաթիվ շերտեր, բայց ես այս ընթացքում համոզվել եմ մի բանում, որ մենք ինչքան մանրամասն ենք խոսում այս թեմայի մասին, այնքան խնդրի լուծումն ուշանում է։ ՈՒզում եմ ասել, որ ես անձամբ ամենօրյա ռեժիմով և նույնիսկ ճանապարհներին, այդ թեմայի վրա աշխատում եմ։ Ո՞նց եմ աշխատում։

Այս ընթացքում գնում են ամենատարբեր խոսակցություններ, ամենատարբեր բանակցություններ, նյուանսներ են քննարկվում։ Ես ասում եմ, որևէ կասկած չունեմ, որ մենք այդ խնդիրը լուծելու ենք։ Մեր մեջ ասած՝ այո, չեմ էլ թաքցրել ու հիմա էլի եմ ասում, որ փորձ է արվում այդ խնդիրը մեր ներքին հարցերի վրա ազդեցություն ունենալու համար օգտագործել։ Պետք չի նաև դա ժխտել։

Ուզում եմ մեզ բոլորիս համբերություն մաղթել, գիտեմ, որ հարազատները կասեն՝ ինչքան, 7 ամիս անցավ, էսքան անցավ․․․ ճիշտ են ասում, ես որևէ այլ բան չեմ կարող ասել, բայց մի բանում պետք է համոզված լինեն, որ արվում է առավելագույնն ու կլինեն կոնկրետ արդյունքներ։ Ես չեմ կասկածում, դա ժամանակի հարց է։ Ինչ որ պետք է կարվի։

Երեկ նման խոսակցություն բացվեց ու այդ խոսակցության մեջ մեր դիրքորոշման մեջ ոչ մի ձև չկա, եթե պետք լինի ես այսօր հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն, որ իմ որդին պատանդի կարգավիճակով պատրաստ է մեկնել Բաքու, մեր բոլոր գերիների վերադարձի դիմաց։

Իմիջիայլոց, նման թեմա եղել է նաև հարազատների հետ քննարկման ժամանակ, նման նախադասություն հնչել է, ասել եմ՝ հավատացաք եղեք, եթե ես իմանամ, որ այդ ճանապարհով կլուծվի հարցը՝ մի րոպե չկասկածեք, որ մենք կգնանք նաև դրան։ Բայց էլի եմ ասում, թող ոչ մեկ հանկարծ սա այնպես չընկալի, որ վիճակն այնքան հուսահատ է, որ ես ասում եմ՝ թող իմ որդին գնա, որ մյուսներին բերեն։ Երեկ ուղղակի թեման հասավ էդտեղ, ես ասացի, որ մենք նույնիսկ դրա առաջ չենք կանգնի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին