Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:28 08-01-2025

Հիմա ես չեմ՝ դուք եք, սա ադեկվա՞տ կանխատեսում է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ գերագույն ոչնչությունը ոչինչ չասող «պատասխան» է տալիս ադրբեջանի ղեկավարին՝ որոշ նորահայտ «փորձագետներ» հանրությանը կերակրում են, մեղմ ասած, հիմնազուրկ «փաստերով»։ Օրինակ՝ պրոիշխանական հարթակներում եթերներ ստացող տիկին Արմինե Գ. Մարգարյանը պնդում է, որ, мол, Հայաստանը ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ դառնալու է ոչ ավել, ոչ պակաս՝ ԱՄՆ ռազմավարական գործընկեր։ Ճշտող հարցիս էլ պատասխանեց, որ ըստ իրեն՝ տվյալ բովանդակությամբ փաստաթուղթ է ստորագրվելու Բայդենի վարչակազմի հետ։

Հիմա ես չեմ՝ դուք եք։ Սա ադեկվա՞տ կանխատեսում է։ Արդյո՞ք սա «փորձագետի» հեղինակությամբ պրոնիկոլական «հույսի վաճառականություն» չէ։ Ու վերջին հարցը. արդյոք նման «փորձագետները» անձնական պատասխանատվություն չե՞ն կրում Հայաստանի աղետալի վիճակի համար, որտև տարիներ շարունակ հիմարացրել ու թմրեցրել են խեղճ ու կրակ շինական մարդկանց (վերջին գրածս Արմինե Գ. Մարգարյանին չի վերաբերում, որովհետև նա դաշտում համեմատաբար նոր է հայտնվել):

Ի՞նչ կարծիքի եք։

ՀԳ. Լավն այն է, որ տիկին Արմինե Գ. Մարգարյանի կողմից որպես փաստ ներկայացվող կանխատեսումը լիարժեք ստուգելի է - նախագահ Բայդենը հեռանում է հունվարի 20-ին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար