Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահելու Ադրբեջանի որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանը ևս այդ դերը կստանձնի 2029 թվականին:
«Ադրբեջանի նախագահի կողմից 2028 թվականին առաջին անգամ ԱՊՀ նախագահությունը ստանձնելու որոշումը մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է նշանավորում։ Սա, անկասկած, պատմական պահ է», - ասել է Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովում։
Նա հույս է հայտնել, որ «2029 թվականին Հայաստանը նույնպես կորոշի ստանձնել այս պատվավոր գործառույթը՝ համաձայն իր ռոտացիայի»։