Ներքին 6 ամիս առաջ - 08:30 06-02-2026

Դուք՝ դավաճաններդ, հերի՛ք էղավ՝ բոլորին ձեր արշինով չափեք․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրում է․

«ՔՊ-ական մի մեծավոր ուսապարկ վիրավորանքի, զրպարտության ու լուտանքի հերթական չափաբաժինն է թափել Վեհափառ Հայրապետի վրա՝ նրան մեղադրելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իբր «անվանափոխելու» մտադրության մեջ։ Իբր թեմերից մեկի անվանման մեջ Վեհափառն ավելացրել է «ուղղափառ» բառը, և նշված քպ-ականը դա ներկայացնում է որպես մեր Մայր Եկեղեցին օտար եկեղեցուն ձուլելու նշան։

Այս չարափառ տգիտությունը որոշակի տարածում ունի, ուստի հարկ համարեցի որոշ թեզեր շարադրել։

1) Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող»։ Հակառակ պնդումը հերձված է։
2) Մենք առօրյա խոսքում հաճախ «ուղղափառ» ենք անվանում արևելյան քաղկեդոնական եկեղեցիներին (Ռուս Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Սերբ Ուղղափառ և այլն), բայց դա ամենևին չի նշանակում, որ դրանով մենք ժխտում ենք մե՛ր ուղղափառությունը։
3) Անգլերենում արևելյան քաղկեդոնական եկեղեցիներին գիտականորեն անվանում են Eastern Orthodox, իսկ մեզ ու մյուս ոչ-քաղկեդոնականներին՝ Oriental Orthodox։ Ընդ որում, Orthodox նշանակում է «Ուղղափառ»։
4) Մեզ դավանակից ոչ-քաղկեդոնական եկեղեցիներից գրեթե բոլորի պաշտոնական անվանման մեջ հենց «ուղղափառ» բառն է։ Օրինակ՝ Ղպտի Ուղղափառ Եկեղեցի։ Դրանով նրանք չեն ձուլվում ոչ մեկին։
5) «Առաքելական» անվանումը բնորոշ է միայն ու միայն Հայո՛ց Եկեղեցուն, թեև մենք լիարժեք ընդունում ենք թե՛ Լատին կաթոլիկ Եկեղեցու, թե՛ քաղկեդոնական ուղղափառ եկեղեցիների և թե՛ ոչ-քաղկեդոնական մյուս եկեղեցիների «Առաքելական», այսինքն՝ առաքելահիմն լինելը։
6) Մեր Մայր Եկեղեցին վերջին 2 հարյուրամյակներում ընդունել է «Առաքելական» անվանումն այն պատճառով, որ որոշ օտարներ կասկածի տակ են դրել մեր Մայր Եկեղեցու առաքելահիմն լինելը՝ պնդելով, թե իբր այն հիմնադրվել է ոչ թե Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների կողմից 1-ին դարում, այլ Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։
7) Նշված օտարածին, կեղծ ու հակահայ թեզը նոր «շնչառություն» ստացավ հունվարի սկզբին՝ նշված ուսապարկի ղեկավարի հիմնած հերձվածի հռչակագրում։

Ու վերջում. ախր դու կիլոմետրերով հեռու ես էն աստվածաբանական վեճերից, որոնց արդյունք է Հայոց Եկեղեցու ներկայիս վարդապետությունը։ Աշխարհ էլ շուռ գա՝ մեր Սուրբ Եկեղեցու հայրերը չե՛ն հրաժարվի Սբ.Գրիգոր Լուսավորչի, Սբ.Հովհան Օձնեցու, Սբ.Ներսես Շնորհալու, Սբ.Գրիգոր Տաթևացու վարդապետությունից։ Դուք՝ դավաճաններըդ, հերի՛ք էղավ բոլորին ձեր արշինով չափեք։ Ախր մեր Մայր Եկեղեցու վեմը անսասան պահելու համար մենք դարեր ի վեր բյուրավոր նահատակներ ենք տվել։

Ամոթ է, մի բանից որ գլուխ չեք հանում՝ մի՛ խոսեք»։

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը քննադատել էր Վեհափառին, որ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի անունը իր հրամանով դարձրել է «Հայ Առաքելական ՈՒՂՂԱՓԱՌ Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թեմ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur