Ներքին Միտք 2 ամիս առաջ - 12:52 09-08-2026

Պատկերացրեք՝ դուք դատավոր եք․ ինչպե՞ս կվարվեիք աբսուրդային մեղադրանքի դեպքում․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Պատկերացրեք՝ Դուք դատավոր եք։ Երրորդ իշխանության կրող եք, որի առաքելությունն է զսպել ու հավասարակշռել իշխանությունների մյուս երկու ճյուղերին, հատկապես՝ գործադիր իշխանությանը։
Ինչպե՞ս կվարվեք դուք, եթե ձեր առջև բերեն մեղադրանք այն մասին, որ, օրինակ, հայրը կատարել է «իշխանության չարաշահում», քանի որ լինելով սեփական երեխայի նկատմամբ իշխանություն ունեցող անձ, արգելել է նրան հեռախոս խաղալ։

Աբսու՞րդ է։ Հավատացնում եմ ձեզ՝ շատ ավելի աբսուրդային մեղադրանքներ ենք տեսել։
Եվ այսպես՝ ի՞նչ կանեք դուք, եթե դատավոր լինեք նման մեղադրանք ստանաք։

Եթե ես լինեի դատավոր, ապա դատական նիստի սկզբնամասում՝ քրեական հետապնդման դադարեցման հարցը քննարկելիս, կողմերին, ավելի ճիշտ՝ դատախազին հարց կուղղեի - հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում, որ հանրային իշխանություն չունեցող անձին մեղադրանք եք առաջադրում հանրային իշխանություն ենթադրող հանցանքի համար՝ հերիք չի, գործն էլ բերում եք դատարան։ «Ոչինչ էլ չենք ծխում» պատասխանը լսելուց հետո անմիջապես քրեական հետապնդումը կդադարեցնեի՝ առաջ քաշելով «դատարանը մեռելածին մեղադրանքների ցուցահանդես չէ» դոկտրինը և դիրքորոշում հայտնելով, որ մեռելոտի մեղադրանքը վայրկյան առաջ չդադարեցնելու պարագայում կխաթարվի արդարադատության բուն էությունը։

Դե՛հ պատասխանեք - ի՞նչ կանեիք դուք՝
(ա) կանեիք նույնը
(բ) կքննեիք, կքննեիք, կքննեիք, վերջում կարդարացնեիք մեղադրյալին
(գ) վարույթն ըստ ընդդատության կուղարկեիք մոտակա տատու-սրահ՝ մեղադրական վերդիկտ դաջելու
(դ) ինքնաբարկ կհայտնեիք այն հիմքով, որ մեղադրյալի ուսմասվարի բաջանաղը ժամանակին Ձեզ շնորհել է «լավագույն դու-շեշ բերող» պատվավոր կոչումը։
ՀԳ. Բոլոր համընկնումները խիստ պատահական են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում