Ներքին 4 տարի առաջ - 14:59 06-10-2022

Դատավորները միշտ լեգիտիմ մեկ հարց են ունենալու Կարեն Անդրեասյանին․ եթե 40 կոռումպացված դատավոր կա, ո՞ւր են քրեական գործերը․ Ռուբեն Մելիքյան

Կարեն Անդրեասյանը նախօրեին հայտնել էր, որ իր պաշտոնավարումը արդարադատության նախարարի պաշտոնում ավարտված է։ Միաժամանակ նա բավական ծավալուն կերպով ամփոփել էր իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքները։ Oragir.news-ի հետ իրապաշատպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով այդ ամփոփմանն՝ ասաց, որ նրա պաշտոնավարման ընթացքում մեծ մասամբ նախորդ ծագրերի իրականացում է տեղի ունեցել։

«Ես չեմ կարծում, որ քաղաքացիները զգացել են այդ կետերի ազդեցությունը, թերևս միակ բանը, որ ազդեցություն ունեցել է՝ դա Վանաձորում և Գյումրիում հանրային ծառայությունների միասնական գրասենյակների բացումն է , որը նույնպես հին ծրագիր է, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի մտահղացումը մոտ 10 տարի առաջ է առաջացել։

Որպես դրական երևույթ է նշվում Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, իսկ ո՞վ ասաց, որ դա արդյունավետ է, որ դա ճիշտ է։ Կա նաև մոտեցում, որ դա յուրային դատավորների նշանակելու միջոց է։ Եթե Հակակոռուպցիոն դատարանները և ընդհանրապես, հակակոռուպցիոն գործունեությունը այդքան արդյունավետ էր, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մենք անընդհատ ունենք հրապարակումներ, որ շատ տարօրինակ ձևով գործող իշխանությունների ներկայացուցիչները թանկարժեք նվերներ են ստանում, միանգամից, էական հարստացում է տեղի ունենում և այլն։

Դրա մասին չէի խոսի, եթե դա չլիներ իշխող քաղաքական ուժի գլխավոր խաղաքարտերից մեկը։ Եթե Հակակոռուպցիոն դատարանների գործունեությունը մեկ մազաչափ անգամ արդյունավետություն ունի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մենք տեսնում ենք նման դրսևորումներ ՔՊ-ականների կողմից»։

Մելիքյանն ընդգծեց, որ Կարեն Անդրեասյանի աշխատանքի գնահատականը կարող է լինել մի քանի տասնյակ անհիմն կարգապահական վարույթները, որոնք հարուցվել են դատավորների նկատմամբ։ «Անգամ այն պարագայում, երբ գործող իշխանությունների ազդեցությունը ԲԴԽ-ի նկատմամբ էական էր, անգամ այդ պայմաններում վարույթների մեծ մասը մերժվում էր։ Կարեն Անդրեասյանը նշում է, որ իր երազանքը արդար դատարանն է ես չեմ բացառում, որ Անդրեասյանի երազանքը դա է․ բայց չեմ կիսեմ նրա պատկերացումները արդար դատարանի մասին։

Մենք տեսել ենք, որ նա բարձր հեղինակություն ունեցող դատավորների հետևից էր ընկնում, անհիմն միջնորդություններ էր բերում։ Հիմա էլ, որպես ԲԴԽ նախահագ, պատճառ չունեմ մտածելու, որ նա անաչառ գործունեություն է իրականացնելու։ Ամենակարևորը, արդյո՞ք Կարեն Անդրեասյանը բարոյական առումով արդարացված է համարում իր առաջադրումը, արդյո՞ք ԲԴԽ գիտնական անդամները նախատեսված են իշխող քաղաքական թիմի անդամների համար։

Մարդ, որը երկար ժամանակ աշխատել է որպես Մարդու իրավունքների պաշտպան, մարդ, որը քննադատել է ոչ քաղաքական պաշտոնների քաղաքական նպատակներով օգտագործումը, հիմա, փատորեն, դրա ուղիղ մարմնավորումն է դառնում»։

Անդրադառնալով 40 կոռումպացված դատավորների առկայության մասին հայտարարություններին՝ նա նշեց, որ այս ժամանակահատվածը դատական իշխանության համար սկզբունքային կարևորություն ունի։

«Ես հուսով եմ, որ այս մղձավանջը, որ բերել է Կարեն Անդեասյանի քաղաքական թիմը՝ շուտ է ավարտվելու և դատական համակարգը ավելի ամրացած է դուրս գալու, որովհետև մեծագույն հարվածների ենթարկվեց դատական համակարգը , այդ հարվածների արդյունքում այն պահպանում է իր դիմագիծը։ Ես կարծում եմ, որ ԲԴԽ-ում, թե դատավոր անդամների, գուցե զարմանալի կլինի, բայց ոչ դատավոր անդամների մասով, կլինի հակակշիռ Կարեն Անդրեասյանի հնարավոր քաղաքական գործելոճի համար»։

Հարցին, թե ըստ Անդրեասյանի՝ Հայաստանում կա 40 կոռումպացված դատավոր, ապա ինչու չենք տեսնում այդ դատավորների նկատմամբ քրեական գործերի հարուցում՝ նա պատասխանեց, որ սա կարևոր հարց է, որի շարունակությունն այն է, որ դատավորներն իրավունք ունեն մտածելու, որ եթե նման դիրքորոշում հայտնած ու իր դիրքորոշումը պնդող անձը մտնում է ԲԴԽ, որպես արդարադաության նախարար՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ապա նա հենց իրենց է այդպիսին պատկերացնում։

«Ընդ որում՝՝ պրակտիկան ցույց տվեց, որ շատ ավելի հաճախ են այդ դիմումները լինում անհիմն, քան երբ իսկապես հիմնավոր էին։ Կարծում եմ՝ դատավորները լեգիտիմ իրավունք ունեն այդ հարցը տալու, և բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է պատրաստ լինի, որ դա ամեն անգամ իրեն հիշեցնելու են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում