Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 13:48 31-12-2024

TikTok-ը տուգանվել է 10 միլիոն դոլարով

Վենեսուելայի Գերագույն դատարանը 10 միլիոն դոլարի տուգանք է սահմանել TikTok սոցիալական ցանցի նկատմամբ՝ մարդու հոգեկան և ֆիզիկական առողջությանը վնասող բովանդակություն տարածելու համար։

Այս մասին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Տանիա Դ'Ամելիոն։

Վենեսուելայի Գերագույն դատարանը «TikTok-ին տեղեկացնում է 10 միլիոն դոլար տուգանքի մասին, որը պետք է վճարվի Վենեսուելայի Հաղորդակցության ազգային հանձնաժողովին այս որոշման հրապարակումից հետո ութ օրվա ընթացքում, և միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ կանխելու վիրուսային բովանդակության տարածումը, որը վնասակար է հոգեկան և ֆիզիկական առողջության համար»,- ասել է Դ'Ամելիոն։

Նա ասել է, որ 10 միլիոն դոլար արժողությամբ TikTok զոհերի հիմնադրամ կստեղծվի՝ փոխհատուցելու համար «այսպես կոչված վիրուսային մարտահրավերների պատճառած վնասը, որը հասցվել է հիմնականում երեխաների և դեռահասների հոգեբանական և ֆիզիկական առողջությանը»:

Գերագույն դատարանը նաև հանձնարարել է TikTok-ին ներկայացուցչություն հիմնել Վենեսուելայում՝ երկրում իրավական կանոնակարգերի պահպանումը վերահսկելու համար։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ