Ավելին 1 ժամ առաջ - 22:08 28-10-2026

«Դու կհաղթահարես ամեն ինչ»․ Քիմ Քարդաշյանը հիշել է հոր վերջին խոսքերը

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր վերջին խոսքերի մասին։

Քիմ Քարդաշյանը կիսվել է հոր՝ Ռոբերտ Քարդաշյան ավագի հետ ունեցած վերջին զրույցի հուզիչ հիշողություններով։ «Citizen Kim» կենսագրական գրքում նա պատմել է, թե ինչ է հայրը հասցրել ասել մահից առաջ։

«Ես գիտեմ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Դու կհաղթահարես ամեն ինչ։ Բայց հոգ տար մյուսների մասին և համոզվիր, որ եղբորդ մոտ ամեն ինչ լավ կլինի»,-հիշել է Քիմը հոր խոսքերը։

Նա պատմել է նաև վերջին հրաժեշտի մասին՝ շնորհակալություն հայտնելով հորը կյանքի դասերի և աջակցության համար։ Ռոբերտ Քարդաշյան ավագը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին՝ 59 տարեկանում, կերակրափողի քաղցկեղից։

Քիմի խոսքով՝ հայրը մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքում, այդ թվում՝ իրավաբանության հանդեպ հետաքրքրության ձևավորման հարցում։