Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:11 28-10-2026

Ընտանեկան բռնության դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունեց 1-ին ընթերցմամբ

ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը 62 կողմ, 0 դեմ, 34 ձեռնպահ ձայներով ընդունեց 1-ին ընթերցմամբ։

Օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։

Օրենսդրական փոփոխությունների նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ կին պատգամավորներ, որոնցից Զարուհի Բաթոյանը ԱԺ–ում ներկայացրեց նախագծի մանրամասները։

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։

Օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա։

Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։

Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:27 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ