Ուղիղ եթեր
Ներքին 39 րոպե առաջ - 17:28 27-10-2026

Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկն էր։

Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում նրա հիշատակը հարգելու եկած պատմաբան Ֆիրդուս Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել է.

«Միայն հոկտեմբերի 27-ին չէ, որ հիշում ենք մեր ավագ ընկերոջը։ 1999 թվականից ի վեր զգացել ենք Կարեն Դեմիրճյանի պակասը։ Սա սոսկ մարդու կորուստ չէ, այլ մեր երկրի ճակատագրի հետ կապված խնդիր։ Պատմության մեջ անհատները կարող են շատ մեծ դեր կատարել։ Մեզ համար այդ կորուստը շատ մեծ էր, քանի որ կորցրեցինք մեր երկրի ապագան։
Կարեն Դեմիրճյան–Վազգեն Սարգսյան տանդեմը շատ հզոր էր և հասարակությանը մոբիլիզացնելու մեծ խթան էր։ Ուրիշներն ավելի շուտ նկատեցին այդ մեծ ուժը և վերացրեցին այն։

Համոզված եմ, որ եթե նրանք մնային, ոչ 44-օրյա պատերազմը կլիներ, ոչ էլ Արցախը կկորցնեինք։ Մեր երկիրը կգնար կայուն զարգացման ճանապարհով։ Պետք է մեր մեծերին խնայենք։ Այսօր չունենք Կարեն Դեմիրճյանի նման տրամաչափի քաղաքական գործիչ»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք