Ներքին 1 ժամ առաջ - 18:39 26-10-2026

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են

Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածինը դեռ չի որդեգրվել։ Նա գտնվում է խնամքի կենտրոններից մեկում։

Այս մասին «Փաստինֆո»-ինայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։

«Երեխան մեր խնամքի կենտրոններից մեկում է, գտնվում է մեր խնամքի ներքո»,- նշել են նախարարությունից։

Ինչ վերաբերում է երեխայի հարազատներին ու ծնողներին, ապա նրանց ինքնությունը եւս չի պարզվել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ այդ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: