Ներքին 1 ժամ առաջ - 22:25 25-10-2026

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա են եղել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը։

Ցուցադրությունն իրականացվում է «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման շրջանակում՝ ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ։
Ներկայացվող բոլոր ցուցանմուշները տարբեր ժամանակներում ընտանեկան բռնության դեմ իրականացված իրական նախաձեռնությունների մաս են կազմել։ Դրանք պատմություններ են Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Իտալիայից, Չիլիից, Ֆինլանդիայից և աշխարհի այլ երկրներից:

Ամենից շատ դիտված