Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ուկրաինայի Գերագույն ռադան։
Այսօր ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավորները կողմ էին քվեարկել ռազմական դրության և զորահավաքի ժամկետը 90 օրով երկարաձգելուն։
Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալների համաձայն՝ երկու օրինագծերն էլ Զելենսկու ստորագրությամբ արդեն վերադարձվել են Ռադա։