Թաթուլ Պետրոսյանի կինը՝ Միլենան, առաջին անգամ խոսել է իրենց հարաբերությունների ճգնաժամի մասին։
Թաթուլ Պետրոսյանի մահից հետո նրա կինը՝ բլոգեր Միլենան, սոցիալական ցանցերում քննադատությունների և մեղադրանքների թիրախ է դարձել։ Երկար ժամանակ լռելուց հետո նա որոշել է դիմել հետևորդներին և պատմել իրենց ընտանեկան կյանքի մասին։
Միլենայի խոսքով՝ ամուսիններն իրենց վեց տարվա ամուսնության ընթացքում բազմաթիվ դժվարությունների միջով են անցել և վերջին շրջանում ճգնաժամ էին ապրում։ Զույգը պատրաստվում էր ամուսնալուծության, սակայն փորձել է պահպանել հարաբերությունները՝ հանուն իրենց երկու երեխաների։
«Մենք սիրում էինք միմյանց, բայց կյանքում պատահում է, որ զգացմունքները մարում են։ Նա լավ ամուսին էր և իր երեխաների համար՝ սիրող հայր։ Նա հավերժ կմնա մեր ընտանիքի ամենապայծառ ու ամենաուրախ մարդը և լավագույն հայրը»,- գրել է Միլենան։
Նա նշել է, որ երկու ընտանիքների մտերիմներն էլ տեղյակ էին ամուսնական խնդիրների մասին և փորձում էին օգնել զույգին վերականգնել հարաբերությունները, սակայն նրանց չի հաջողվել պահպանել նախկին կապը։
Միլենան նաև խնդրել է հանրությանը չսպասել իրենից հրապարակային մեղադրանքների կամ պատասխան հարվածների՝ ընդգծելով, որ իրենց ընտանեկան կյանքի մանրամասները մասնավոր են, և դրսից մարդիկ չեն կարող ամբողջությամբ պատկերացնել իրավիճակը։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում նախկինում հրապարակված երջանիկ ընտանեկան լուսանկարներին ու սիրային գրառումներին՝ բլոգերը նշել է, որ իրենց զգացմունքներն անկեղծ են եղել։
Սակայն հարաբերություններում խնդիրների առաջացումից հետո նա դադարել է այդ կերպ ներկայացնել իր անձնական կյանքը։
Թաթուլի մահից հետո համացանցում նաև լուրեր են շրջանառվել Միլենայի ենթադրյալ անհավատարմության մասին՝ կապված նրա լավագույն ընկերոջ՝ Արթուր Վասիլևի հետ։ Այս պնդումները դարձել են քննադատությունների պատճառ, սակայն դրանց իսկությունը ներկայացված տեղեկություններով հաստատված չէ։
Միլենան կոչ է արել հետևորդներին չշտապել եզրակացություններ անել և չդատել ուրիշների հարաբերությունները՝ առանց ամբողջական պատկերը իմանալու։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իրեն աջակցող մարդկանց։