Ներքին 1 ժամ առաջ - 17:30 26-10-2026

Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին

Շենգավիթ համայնքի Նորագավիթ 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանն ահազանգում է, որ այսօր առավոտյան իրեն կանչել են Հարկադիր կատարման ծառայություն և բռնության ենթարկել։ Ըստ տուժողի՝ ՀԿԱԾ շենքում իր նկատմամբ հայհոյանքներ են հնչեցրել և բռնություն կիրառել ավագ հարկադիր կատարող Հ․ Բեգյանը և ծառայության մի քանի այլ աշխատակիցներ։ Պաշտոնյաները բացահայտ կերպով փորձել են լռեցնել սեփական տան համար պայքարող քաղաքացուն, ով համարձակվել էր բարձրաձայնել խնդիրը։

Նշված հասցեի բնակիչը ձայնագրության մեջ շատ հստակ հայտարարում է, որ ով իր երեխաներին փորձում է հանել տնից, իր համար թուրք է։ Այս արտահայտությունից հետո խոսակցությունը թեժանում է, և ինչպես քաղաքացին է փաստում՝ մի քանի հոգով ծեծի են ենթարկում իրեն։ Այդպիսով, ըստ Ալեքսանյանի, փորձում են վախեցնել և լռեցնել իրեն, որպեսզի սուսուփուս դուրս գա իր տանից։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը օրեր առաջ գրել էր, որ Հարկադիր կատարման ծառայությունը պատրաստվում է տարածքից վտարել ավելի քան 30 տարի իրենց բնակատեղին շենացրած 9 հոգանոց ընտանիքին։

Մանրամասները՝ տեսանյութում։