Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:07 30-07-2021

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Ֆիրդուս թաղամասում

Հուլիսի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասում:

Արդեն տրվել է Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը, և ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատարը շրջել է թաղամասում: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը:

Տիգրան Ավինյանը ծանոթացել է ապագա շենքերի մանրակերտներին, տեղում հետևել աշխատանքներին, ինչպես նաև զրուցել թաղամասի բնակիչների հետ: Շրջայցի ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր