Ուղիղ եթեր
Ներքին 44 րոպե առաջ - 16:46 27-10-2026

Մեծամորի պեղումները նոր բացահայտումներ են արել ուշ բրոնզի դարաշրջանի վերաբերյալ

Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։

Հետազոտվող հնագիտական կառույցը քարաշար դամբարանախուց է՝ շրջապատված կրոմլեխով, որի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Տուֆի և բազալտի քարերով շարված կառույցի կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան /դամբարանախցի ներքին չափերն են մոտ 6 × 4 մ/։

Նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել է անտիկ ժամանակաշրջանին վերաբերող թաղում՝ ուղեկցող հարուստ գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում են ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։ 2026 թվականի պեղումների ընթացքում բացված շերտերն առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութերի առկայությամբ։

Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ բացահայտվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և խեցեղենի զգալի քանակով։ Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում, բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին և թվագրվում է մ.թ.ա. XIV–XIII դարերով։

Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն և գոտու բեկորներ, ինչպես նաև բրոնզե տարբեր իրերի բեկորներ ու բոժոժաձև կախիկներ։

Հայտնաբերված նյութերի բազմազանությունը և շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։
Հայտնաբերված նյութերը վերականգնումից հետո ցուցադրվելու են Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք