Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 16:21 27-10-2026

Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան

Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդակահարենք և իշխանությունը վերցնենք»: Այս մասին լրագրողներին ասել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

«Եկել է ժամանակը, որպեսզի այսօրվա նախաքննական մարմինն ու դատախազությունը օգտագործեն մեր՝ իմ քննչական խմբի հնարավորությունները, թե կադրային, թե մտավոր։ Հոկտեմբերի 27-ի գործը թղթերը կարդալով չեն կարող սովորել, ամեն ապացույց, որ ձեռք ենք բերել, անասելի տանջանքների, հազար ու մի խոչընդոտների հաղթահարման արդյունքում ենք ձեռք բերել»,- նշել է նա:

«Գլխավոր դատախազության այսօրվա հայտարարությունը Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ, ուղղակի վիճակագրական ամփոփում է, կատարված աշխատանքի արդյունքի մասին հիշատակում չկա։ Վերջին շրջանում այս գործում հաջողություն չի արձանագրվում, քանի որ քննչական խումբը չի կարողացել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին։ Թղթերը կարդալով՝ այդ գործը չեն կարող սովորել։ Սովորական սպանություն չէ, որ սովորական ֆաբուլան գրեն, ամեն ինչ երևա։ Դա բարդագույն քաղաքական և իրավական հանցագործություն է»։

Հարցին՝ հնարավո՞ր էր կանխել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, նա պատասխանել է. «Անվտագությունն այդպիսի տեղեկատվություն ունեցել է։ Վկա Մելքոն Մելքոնյանը ներկա է եղել Գրիգորյան Էդիկի ծննդյան արարողությանը, այնտեղ Նաիրին մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարում է, որ հեսա մենք մտնելու ենք Ազգային ժողով, գնդակահարենք և իշխանությունը վերցնենք։

Իմ ունեցած տեղեկություններով, Մելքոն Մելքոնյանը զեկուցել է իր ղեկավարությանը՝ գլխավոր վարչության պետին, վերջինս էլ նրան ուղարկել է համապատասխան օպերատիվ գլխավոր վարչություն, որը պետք է զբաղվեր կանխումներով»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին