Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:07 28-10-2026

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։ Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված է երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության կարևորությունը, բանկն այցելուների համար ապահովել է նաև քննարկումների հատուկ սրահ:



Հայաստանում որպես «կանաչ» տնտեսությունների և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից՝ Ակբա բանկն իր գործունեության ամբողջ ընթացքում բացառել է այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական էական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ Բանկում իրականացվող գործարքների շուրջ 90%-ն այսօր կատարվում է բանկի թվային ուղիներով, որի շնորհիվ Ակբա բանկը նվազեցնում է նաև իր գործունեության բնապահպանական հետքը՝ խնայելով թուղթ և կրճատելով մասնաճյուղեր այցելելու շրջանակում CO₂-ի արտանետումները։

«Ակբան իր գործունեության ընթացքում գործնական քայլերով մշտապես նպաստել է թե՛ կենսաբազմազանության, թե՛ շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը։ Ակբա բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ուղղված են եղել կայուն զարգացմանը, բնության պահպանությանը, Հայաստանի տարբեր համայնքների և հատկապես սահմանամերձ համայնքների զարգացմանը։ Հատկանշական է, որ այդ ծրագրերի իրականացման շրջանակում շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց Ակբա բանկի աշխատակիցները։ Վերջին տարիների ընթացքում Ակբա բանկի և մեր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ Հայաստանի տարբեր շրջաններում»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը:



«2011թ.-ից Ակբա բանկում ներդրված է չֆինանսավորվող ոլորտների ցանկ, ըստ որի՝ Ակբա բանկը չի ֆինանսավորում այնպիսի գործողություններ, որոնք անշրջելի կամ մեծ վնաս ունեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա։ Միևնույն ժամանակ՝ Ակբա բանկն աջակցում է այնպիսի ընկերություններին ու նախաձեռնություններին, որոնք նպաստում են կենսաբազմազանության զարգացմանը կամ պահպանությանը։ Այս բոլոր գործողություններին զուգահեռ՝ Ակբա բանկն իր Կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մինչև 2035թ.-ը նպատակ ունի հասնել զուտ զրոյական արտանետումներին»,- նշել է Ակբա բանկի Կայուն զարգացման բաժնի ղեկավար Օհան Ալվանդյանը։

Ակբան հրապարակել է նաև բանկի Կայուն զարգացման իր առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:27 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ