Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
«Չենք պատրաստվում համայնքի ավագանիում հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»»,- գրել է նա։