Ներքին 15 ժամ առաջ - 12:17 28-10-2026

«Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է անվտանգության խախտումների պատճառով

«Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության կաթնամթեքր արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 9%» և «Պաղպաղակ՝ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով» 450 գրամ արտադրատեսակներում հայտնաբերվել են անվտանգության նորմերի խախտումներ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է՝ մինչև խախտումների վերացումը։