Ներքին 51 րոպե առաջ - 23:49 28-10-2026

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգի վերաբերյալ քննարկում։ Այս մասին հայտնել են նախարարությունից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախատեսվող փոփոխություններին, ծառայության գործունեության կատարելագործման հիմնական ուղղություններին և առկա խնդիրների լուծման հնարավորություններին։

Կարևորվել են ծառայության գործառույթների հստակեցումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը։

Հայեցակարգի հետագա մշակման և աշխատանքների շարունակման նպատակով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։