Ներքին Տեսանյութ 57 րոպե առաջ - 22:49 28-10-2026

Բատարեն միացրած պտի ման գանք, որովհետև էս փողոցում լուսավորություն չկա. ահազանգ Սավոյան փողոցից

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Սավոյան փողոցից Գյումրիի ծայրամասային Սավոյան փողոցի բնակիչները ահազանգում են փողոցային լուսավորության բացակայության մասին։

Նրանց խոսքով՝ մութն ընկնելուց հետո փողոցում տեղաշարժվելը դժվարանում է, իսկ անվտանգ քայլելու համար ստիպված են լինում լապտեր օգտագործել։

«Բատարեն միացրած պտի ման գանք, որովհետև էս փողոցում լուսավորություն չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհում են բնակիչները։

Փողոցային լուսավորության բացակայությունը հատկապես խնդիր է երեկոյան ժամերին, երբ տեսանելիությունը սահմանափակվում է, և բնակիչները դժվարությամբ են կարողանում անցնել փողոցով։

Բնակիչների ահազանգը ևս մեկ անգամ բարձրացնում է Գյումրիի ծայրամասային հատվածների ենթակառուցվածքների ու քաղաքային հարմարավետության հարցը։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան