Ավելին 1 ժամ առաջ - 22:03 28-10-2026

Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը

Էլեն Սաֆարյանը հրապարակել է հարսանեկան առաջին տեսանյութը։

Երգչուհի-դերասանուհի Էլեն Սաֆարյանն ու նրա ընտրյալը՝ Էրիկը, հոկտեմբերի 25-ին ամուսնացել են։ Նորապսակների հարսանեկան գեղեցիկ կադրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել համացանցում։

Էլենը հրապարակել է օրվա ամենատպավորիչ պահերն ամփոփող տեսանյութը՝ կից գրելով․ «Սերը մեզ բերեց այստեղ»։
Ավելի վաղ դերասանուհին պատմել էր, որ իր և Էրիկի ծանոթությունը տեղի է ունեցել ընդհանուր ընկերոջ հարսանիքի ժամանակ։

Իսկ սիրո խոստովանությունն ու ամուսնության առաջարկը եղել են ռոմանտիկ միջավայրում՝ բարձունքում, սրտաձև օդապարիկի վրա։