Ուղիղ եթեր
Ներքին 55 րոպե առաջ - 11:39 29-10-2026

Արան ոտիցդ գլուխ ես. հայհոյանքներ, ծեծուրջարդ. ինչպես սկսվեցին ԱԺ-ում թեժ մարտերը

ՔՊ-ական Տարոն Չախոյանն իր ելույթում անդրադարձավ Նարեկ Կարապետյանին ու կրկին հիշեց նրա հորեղբորորդու՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությունը՝ նախարարություն ստեղծելու հետ կապված:

Նա նշեց, որ մինչև օրս կանանցից դրա համար ներողություն չեն խնդրել:

Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց: Սկսվեցին փոխադարձ մեղադրանքները: Նարեկ Կարապետյանը փորձեց առաջանալ, ֆրակցիայի պատգամավորները նույնպես հավաքվեցին ամբիոնի մոտ: Սկսվեց քաշքշոց:

Տևական ժամանակ Ռուբինյանը հետևում էր տեղի ունեցողին: Հետո հայտարարեց, որ ընդմիջում չի հայտարարել ու չի հայտարարելու, որ բոլորը սա տեսնեն: Ու հորդորեց կողմնորոշվել՝ ծեծկռտուք լինելու է, թե ոչ:

«Հարգելի´ գործընկերներ, ես չեմ հայտարարել ընդմիջում, որ բոլորը սա տեսնես: Եվ չեմ հայտարարելու: Դուք կողմնորոշվեք` ծեծկռտուք լինելու ա, չի լինելու: Ես դեմ չեմ: Կամ կարող եք ցրվել, գնալ ձեր տեղերը: Նիստը սենց շարունակվելու ա», - ասաց նիստը նախագահող Ռուբինյանը:

Երկար ժամանակ վիճաբանելուց ու իրար քաշքշելուց հետո զանգվածային ծեծկռտուք սկսվեց ԱԺ-ում: Կադրերում երևում է, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը նույնիսկ աթոռ է նետում ընդդիմադիր պատգամավորների վրա:

Ռուբինյանի՝ ընդմիջում հայտարարելուց հետո պատգամավորների միջև ծեծուջարդը շարունակվել է նաև միջանցքում: Անվտանգության աշխատակիցները կենդանի պատ են կազմել՝ հետագա բախումներից խուսափելու համար:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին