Ներքին 3 տարի առաջ - 14:14 30-01-2023

Կյանքը ցույց տվեց, որ դոլարով մտածելը բիզնեսի համար վնաս է․ դոլարով, եվրոյով վարկ տալը կարգելվի

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախագծի հեղինակներ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են բանկերին, վարկային կազմակերպություններին արգելել ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին վարկեր տալ արտարժույթով:

Գևորգ Պապոյանը նշեց, որ կառուցապատողներն իր հետ զրույցում նշել են, որ մեծ սխալ են արել, որ դոլարով են գին նշել պայմանագրերում։ Իսկ Հայաստանում հիփոթեքային վարկերը հիմնականում տրամադրվում եմ դոլարով, վերջերս զարմանալիորեն նաև եվրոյով։ Այդ բոլոր ընկերությունները ֆինանսավորման մեջ շատ մեծ խնդիրների առաջ են կանգնել, որովհետև պատկերացրել են, որ փոխարժեքը միշտ լինելու է 480 դրամ։

«Կյանքը ցույց տվեց, որ դա սխալ է, դոլարով մտածելը բիզնեսի համար վնաս է: Հիմա պայմանագրում նշում են՝ 1 քմ-ն արժե, օրինակ, 780 հազար դրամ: Երբ մարդը արտարժույթով հիփոթեքային վարկ է վերցնում, դոլարը դառնում է 300, քաղաքացիներն ուրախանում են, որովհետև իրենց համար հեշտ է, ամեն ինչ լավ է, բայց երբ դառնա 600 այդ մարդիկ տներ կկորցնեն, պետությունն էլ կհայտնվի տնտեսական ճգնաժամի առաջ: Մենք արդյոք իրավունք ունե՞նք այդ ռիսկի գնալ, դա կազինոյի մեխանիզմ է: Պետությունը չի կարող այդ մեխանիզմով կառավարել, գնում ենք կայունության: Եթե մեր եկամուտները դրամով են, մենք ի՞նչ գործ ունենք այլ երկրի արժույթով վարկեր վերցնելու հետ»,- ասաց Պապոյանը:

Պատգամավորի խոսքով մեր հասարակությունը շատ դոլարիզացված է, մեքենա, տուն, ինչի գին հարցնում են, առաջինը դոլարով են ընկալում ու ֆիքսում. «Մենք պիտի այդ մտածողությունից հրաժարվենք: Ոչ մի երկրում այդքան շատ իրար չեն խառնվում փոխարժեքի տատանումներից, որքան Հայաստանում: Դրամային եկամուտ ունեցող մարդը ինչի՞ պիտի մտածի փոխարժեքի տատանումների մասին: Դա բերում է հավելյալ բաների, որովհետև երբ մարդիկ դոլարային ավանդներ են ունենում, դոլարային վարկեր են ունենում, իրենք փոխարժեքի փոքր տատանումների ժամանակ սկսում են ոչ մասնագիտական, հաճախ անկանոն ֆինանսական շարժումներ անել, որոնք է՛լ ավելի մեծ ու վատթար հետևանքների են բերում: Երբ մարդը չունի եվրոյով կամ դոլարով վարկ, ինքը չի անի այդ անկանոն գործողությունները և իրենց ազդեցությունն էլ փոխարժեքի վրա այդքան մեծ չի լինելու: Այդ տրամաբանությամբ օրենքի նախագիծը բերել ենք»:

Պապոյանը նշեց, որ նախագիծն ուղղված է կայունությանը և արտարժութային ցնցումների ժամանակ տնտեսական ճգնաժամերից խուսափելուն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան