Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:18 24-11-2024

Այն գործիչները, ովքեր պնդում են, թե Հայաստանն ի վիճակի չէ դիմադրելու Ադրբեջանին, չեն կարողանում դասեր քաղել պատերազմներից

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջազգային անվտանգության հարցերում անպատրաստ այն գործիչները, ովքեր պնդում են, թե Հայաստանն ի վիճակի չէ դիմադրելու Ադրբեջանին, պարզապես չեն կարողանում դասեր քաղել անցյալ կամ թեկուզ ընթացիկ պատերազմներից։

Օրինակ, ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել ս. թ. հոկտեմբերի 1-ին սկսված Իսրայելի ներխուժումը Լիբանան, որը մինչև այսօր չի պսակվել տարածքային որևէ լուրջ ձեռքբերմամբ։ Միչդեռ այդ ընթացքում սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր իսրայելցի զինվորներ (իսկ Իսրայելի պես փոքր երկրի համար դա շատ զգալի կորուստներ են)։

Իսրայելի բանակն ունի ամենամեծ ու հզոր ավիացիան ամբողջ Մերձավոր Արևելքում, ունի առաջնակարգ ծանր հրետանի, անգերազանցելի ՀՕՊ, ժամանակակից նավատորմ (ներառյալ սուզանավեր), արդիական տանկեր ու զրահամեքենաներ, մինչև ատամները զինված է բոլոր տեսակի հրթիռներով, ԱԹՍ-ներով ու այլևայլ զինատեսակներով։ Ավելին, Իսրայելը նաև հետախուզական վիթխարի կարողությունների տեր է։ Այս ամենից բացի, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեծ մասն Իսրայելի հավատարիմ դաշնակիցներն են, որոնք միլիարդավոր դոլարների ռազմական օժանդակություն են ցույց տալիս սիոնիստական պետությանը։

Հեզբոլլահը չունի ավիացիա, տանկեր, զրահամեքենաներ, ծանր հրետանի, նավատորմ, արդյունավետ հակաօդային պաշտպանություն, արբանյակային հետախուզություն։ Ուրեմն, ինչպե՞ս է Հեզբոլլահին հաջողվում պաշտպանվել։

Եթե կարճ պատասխանելու լինենք այս հարցին, ապա Հեզբոլլահի աննահանջ պաշտպանության աղբյուրներն ու հենարանները հետևյալն են.

1) դիմադրության մշակված գաղափարախոսությունը,
2) նվիրյալ ու գաղափարական քաղաքական ղեկավարությունը,
3) մարտական ստորաբաժանումների ռազմական արտակարգ վարժվածությունը, կարգապահությունն ու կազմակերպվածությունը,
3) մարտական բարձր ոգին ու վճռականությունը,
4) կանոնավոր և աշխարհազորային ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությունը,
5) Լիբանանի ու Սիրիայի պատերազմներում թրծված փորձառու հրամանատարությունը, որը մասնագիտացել է հատկապես ոչ-ավանդական, ներառյալ պարտիզանական կռիվներ վարելու գործում,
6) նախապես կառուցված ամրաշինությունների ճյուղավորված ու հզոր համակարգը՝ ստորգետնյա թունելները, բունկերները, ամրացված դիրքերը, որոնք թույլ չեն տալիս թշնամու կանոնավոր զորքերին գրոհով նվաճել Լիբանանի տարածքը ու ռմբակոծումների միջոցով ոչնչացնել Հեզբոլլահի կենդանի ուժը,
7) հրթիռային լուրջ կարողությունները, ներառյալ տարբեր հեռահարության ավելի քան 100,000 հրթիռները, հարյուրավոր կամ հազարավոր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ները,
8 ) ժամանակակից հակատանկային դյուրակիր զինատեսակներով ու ձեռքի հրազենով հագեցվածությունը,
9) մեն միակ վստահելի դաշնակից ի դեմս Իրանի Իսլամական Հանրապետության, որն օժանդակում է Հեզբոլլահին և՛ զենքով, և՛ ֆինանսներով, և՛ ռազմական խորհրդատվությամբ։

Սա կարդալուց հետո մեր անտաղանդները մի բան կհասկանա՞ն, թե՞ դարձյալ իրենց պարտվողական էշը կհեծնեն ու թարս կքշեն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ