Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:33 26-07-2022

Արդյոք մենք քաղել ենք դասեր որպես ազգ և ընկալել ենք ինքնապահպանման մոդելի կարևորությունն ու առաքելությունը․ քաղաքագետ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարցերի հարցը ինձ համար մնում է հետևյալը: Արդյո՞ք 44-օրյա պատերազմը և Արցախի կորուստը մեզ փոխելու է և ստիպելու է մտածել: Արդյո՞ք կորուստն ու ցավը վերաիմաստավորել են մեր գերակայությունները, արդյո՞ք մենք քաղել ենք դասեր որպես ազգ և ընկալել ենք ինքնապահպանման մոդելի կարևորությունն ու առաքելությունը: Թե՞ մենք այլևս հենց մեր պետության մեջ բռնել ենք «դե մեզանից բան կախված չի», «թուլացեք և հաճույք ստացեք», «չտեսնելու տանք անցնենք» մոտեցումները և շուտով դառնալու ենք հայկական սփյուռքի ներկայացուցիչներ հենց մեր հայրենիքում:

Արդյո՞ք այս երեք ֆորմուլաներով առաջնորդվող իշխանության պրոպագանդան ավելի ուժեղ է, քան վտանգների մեր հավաքական ընկալումը:

Գիտեմ, որ մեծամասնությանդ պատասխանը հարցադրումներիս լինելու է՝ ՈՉ:

Ինձ մոտ այնպիսի տպավորութուն է, որ մենք մեր ծնողին վստահել ենք մի շառլատան բժշկի, որն արհեստական շնչառության տակ պահելով նրան, կարողանում է մեզ համոզել, որ ամեն բան լավ կլինի միայն թե իր նշանակած թանկարժեք դեղերը իր ծանոթի դեղատնից ժամանակին հասցնենք իրեն: Մենք չենք էլ մտածում, որ նշանակված բուժումը մահացու սխալ է և մեզ առանձնապես չի հետաքրքրում ծնողի առողջությունը, որովհետև դե մեզանից հասանելիք դեղերը ժամանակին հասցնում ենք, մեր պարտքը տալիս ենք ու խիղճներս մաքուր կլինի նրա մահից հետո, որովհետև դե մեր ձեռքից եկածը արեցինք:

Ծնողը մահանում է ոչ թե այն պատճառով, որ անբուժելի հիվանդ է, այլ նրան սխալ բուժման արդյունքում գիտակցաբար սպանում են և այդ սպանության մասնակից են նաև նրա որդիները:

Այս պարագայում քաղաքական ալարկոտ քարոզչությունը չի աշխատելու, այստեղ կաշխատի անմնացորդ հասարակա- քաղաքական միսիոներությունը յուրաքանչյուրին դարձի բերելու առաքելությամբ:

P.S. Չեմ հոգնել ու չեմ հիասթափվել: Հոգնել ու հիասթափվել եմ քաղաքականությունից կատեգորիկ չհասկացող, բայց համառորեն դրանով զբաղվողներից»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ