Մամուլ 2 տարի առաջ - 08:54 07-09-2024

Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Օգոստոսի 26-27-ին Դիլիջանում տեղի ունեցած դեսպանների երկօրյա աշխատաժողովին մասնակցած դիվանագետներից շատերն արդեն մեկնել են իրենց պաշտոնավարման երկրներ, բայց մեզ շարունակում են մանրամասներ պատմել այդ աշխատաժողովից: Գրել էինք, որ դեսպանների եւ երկրի ղեկավարության միջեւ երկխոսություն, ըստ էության, չի ստացվել, չնայած ներկա են եղել ե՛ւ վարչապետը, ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ փոխվարչապետները: Վարչապետն ուսուցչի տոնով դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են: Ոմանք փորձել են կարծիք հայտնել` դիվանագիտական խուճուճ լեզվով իրենց դիտարկումները ձեւակերպելով, սակայն դա չի ընկալվել, եւ ոչ ոք չի խորացել, թե ինչ են մտածում դիվանագետները: Բայց առավել ուշագրավ է, որ որոշ դեսպաններ փորձել են քծնել գործող վարչապետին եւ, իմանալով նրա «առանձնահատկությունները», դա արել են նախկիններին փնովելու միջոցով:

Հատկապես մարդիկ ապշել են 1999 թվականից դեսպան աշխատող Աշոտ Հովակիմյանի խոսքից, ով համարյա ներկայացրել է, որ իրենք փրկվել են 2018 թվականին եւ երջանիկ են, որ նման իշխանություն է կառավարում Հայաստանում: Իսկ Հովակիմյանը 25 տարի դեսպան է աշխատել եվրոպական երկրներում, 2011-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն է եղել եւ 2019-ի փետրվարին գործուղվել է Չեխիա: 2011-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշ մեդալով` «դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար», իսկ 2016-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար