Ներքին 3 տարի առաջ - 13:15 05-09-2023

ՀՀ նախագահը դեսպաններից 3-ին հետ է կանչել և նոր նշանակումներ արել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի դեսպաններից երեքին հետ է կանչել պաշտոններից և նոր նշանակումներ արել։ Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Ըստ այդ փաստաթղթերի` Խաչատուրյանը Աննա Աղաջանյանին հետ է կանչել Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Արզումանյանին` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Արզումանյանը։

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։

ՀՀ նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել, որով Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ–ում արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր