Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի, մեկ ամսից կրկին վիրահատվելու է. քույրը մանրամասներ է հայտնել
Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից:
Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեց նրա քույրը ՝ Արփի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Ավետիսյանը ներկայումս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։ Այժմ նրա վիճակը կայունացել է մետաղական կոնստրուկցիաների օգնությամբ։
«Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի և չի կարողանում անգամ տեղից վեր կենալ», - նշեց քույրը։
Անիի որդու մատների վիրահատությունից հետո ձեռքը գիպսի մեջ է։