Մամուլ 2 ժամ առաջ - 07:32 10-10-2026

Սրբազանի գործը մտել է փակուղի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2025 թվականի օգոստոսի 19-ին մեկ­նարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։

Կարծիք կա, որ գործն այնքան անհիմն է ու փաստազուրկ, որ չի բացառվում՝ դատական նիստերի հրավիրման ամենշաբաթյա պարբերականությունը խախտվի, եւ նիստերն ավելի ուշ-ուշ նշանակվեն։

Քննությունն ակնհայտորեն մտել է փակուղի, եւ պարզ չէ, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու, ինչպես է դուրս գալու այս շինծու գործի տակից, որ իշխանությունները չխայտառակվեն:

Չէ՞ որ մեծ շոուով կալանավորեցին 18 անձի, ամիսներով կալանքի տակ պահեցին, իսկ Բագրատ սրբազանը դեռ տնային կալանք է կրում: Հիմա պարզվում է՝ ապացույց չկա, գործը կեղծ է, եւ այդքան քննիչ ու դատախազ գործ կարելով` քաղաքական պատվեր կատարելով են այսքան ժամանակ զբաղված եղել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում